Անցնել բովանդակությանը

Օր. Մ.-ին

1899

Նայում եմ քեզ… միտս է գալիս, Որ տեսել եմ ուրիշ մի տեղ՝ Կապուտաչյա, թարմ ժպտալիս Ու զարդարված այդպես շքեղ։ Հա՜… դու չէիր. այն քեզ նման Մի ծաղիկ էր, որ ես տեսա… Ես այն տեսա վա՜ղ— մի գարնան… Է՛հ, դո՛ւ ծաղկիր… թոռմել է նա…
Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1899 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 8