Անցնել բովանդակությանը

Ափսո՜ս...

1899

Լըսի՛ր, սիրտըս երգ է ասում, Նըվո՜ւմ, նըվո՜ւմ անդադար, Լաց է լինում ու ափսոսում Ինչ որ չըկար… ինչ որ կար… Ափսոսում է ինքը իրան, Այնպես կամա՜ց, այնքան խո՜ր… Ափսո՜ս, որ չես լըսում նըրան— Իմ սև սըրտին սըգավոր։

Ստեղծագործության մասին

Հովհաննես Թումանյանի «Ափսո՜ս...» բանաստեղծությունը (1899) տխրության և սիրո մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող՝ բաժանված 2 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1899 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 8