Անցնել բովանդակությանը

Օր. Բ.-ին

1892

Դու արտասվում ես, և քո ծանրավիշտ Սրտից լճացած արցունքի տակից Փայլում է միտքը բոցոտ աչքերիդ— Խելոք տրտմություն և քնքուշ թախիծ. Եվ այդ առավել վեհ ու սիրուն է, Թեև ամպամած գիշերվան գրկում Փայլակն էլ շողում և ցոլանում է Խաղաղ ջրերի խորին հատակում։

Ստեղծագործության մասին

Հովհաննես Թումանյանի «Օր. Բ.-ին» բանաստեղծությունը (1892) գիշերվա և սիրո մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող՝ բաժանված 2 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1892 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 8