Անցնել բովանդակությանը

«Մութն էր երկինքը, ոչ ոք չըտեսավ...»

1892

Մութն էր երկինքը. ոչ ոք չըտեսավ Բնության գործը գիշերվա մթնում, Միայն առավոտ, երբ որ լուսացավ, Փայլում էր ցողը կանաչ դաշտերում։ Լուռ էր պոետը, թախիծը դեմքին, Ի՛նչ էր մտածում՝ մարդիկ չիմացան. Սակայն տողերում, երբ որ կարդացին, Զգայուն սրտի արցունքը տեսան։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1892 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 8