Անցնել բովանդակությանը

Կյանքս արիր հրապարակ, ոտքի կոխան ամենքի

1921

Կյանքս արիր հրապարակ, ոտքի կոխան ամենքի. Խափան, խոպան ու անպըտուղ, անցավ առանց արդյունքի։ Ի՜նչքան ծաղիկ պիտի բուսներ, որ չըբուսնավ էս հողին… Ի՜նչ պատասխան պիտի ես տամ հող ու ծաղիկ տվողին…

1921, Սեպտեմբերի 5

Ստեղծագործության մասին

Հովհաննես Թումանյանի «Կյանքս արիր հրապարակ, ոտքի կոխան ամենքի» քառյակ բանաստեղծությունը (1921) տխրության և բնության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 4 տող։

Ժանր Քառյակ
Գրության թվական 1921 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 4