Իմ կնունքին երկինքը՝ ժամ, արևը՝…
1921
Իմ կնունքին երկինքը՝ ժամ, արևը՝ ջահ սրբազան,
Ծիածանը նարոտ եղավ, ամէնքի սերն՝ ավազան.
Սարը եղավ կնքահայրս, ցողը՝ մյուռոն կենսավետ,
Ու կնքողը Նա ինքն եղավ, որ սահմանեց ինձ պոետ։
1921, Հոկտեմբեր
1921
1921, Հոկտեմբեր
Ստեղծագործության մասին