Անցնել բովանդակությանը

Խորհրդավոր մեռելը

1902

Ուր որ կանգնում, նըստում եմ ես, Ամենուրեք, անմեկին, Աչքիս առջև դըրած է միշտ Մի լուռ դագաղ թանկագին։ Օ՜, մի՛ հարցնեք՝ էն դագաղում Ո՞ւմն է դալուկ էն դիակ, Կամ թե ինչու ես չեմ թաղում Նըրան ընդմիշտ հողի տակ։ Ոչ, չեմ կարող ես հավատալ, Թե մեռած է նա հավետ, Թե նա գընաց, էլ ետ չի գալ, Թե նա չըկա էլ ինձ հետ… Եվ ուր կանգնում, նըստում եմ ես՝ Նա մի՜շտ աչքիս առաջին… Ու երբ խոսում, ժըպտում եմ ձեզ՝ Ըսպասում է իմ հոգին… Ըսպասում է ամեն վայրկյան, Թե ուր որ է՝ հիմի նա Պիտի շընչի ու մանկական Իր աչքերը ինձ բանա…

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1902 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 20