Անցնել բովանդակությանը

Խայամն ասավ իր սիրուհուն…

1920

Խայամն1 ասավ իր սիրուհուն. «Ոտըդ ըզգույշ դիր հողին, Ո՜վ իմանա՝ որ սիրունի բիբն ես կոխում դու հիմի…» Հե՜յ, ջա՜ն, մենք էլ ըզգույշ անցնենք, ո՜վ իմանա, թե հիմի Էն սիրուհու բի՞բն ենք կոխում, թե հուր լեզուն Խայամի։

1920, Ապրիլի 6

Ծանոթագրություններ

  1. 1 Օմար Խայամ (1048-1131) — միջնադարյան պարսիկ գիտնական, մաթեմատիկոս, փիլիսոփա, աստղագետ, բժիշկ և բանաստեղծ։ Լայն հանրությանը հայտնի է առաջին հերթին իր քառյակներով՝ «ռուբայիներով»

Ստեղծագործության մասին

Հովհաննես Թումանյանի «Խայամն ասավ իր սիրուհուն…» քառյակ բանաստեղծությունը (1920) սիրո և Օմար Խայամի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 4 տող։

Ժանր Քառյակ
Գրության թվական 1920 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 4