Անցնել բովանդակությանը

«Ինչո՞ւ էդպես ինձ մոռացար...»

1900

— Ինչո՞ւ էդպես ինձ մոռացար,— Ասավ աղջիկն ինձ մի օր։ — Ինչո՞ւ էդպես մեզ մոռացար,— Գանգատվեցին սար ու ձոր։ — Ո՜հ, մի՛ հարցնեք, հին ընկերնե՛ր, Ինչու էլ չեմ երգում ձեզ. Շատ եմ փոխվել էն օրից վեր. Էնպես մի ցա՜վ ունեմ ես… — Ի՞նչ է ցավըդ, մի ճար անենք,— Ասավ աղջիկն անձնըվեր. — Ի՞նչ է ցավըդ, տո՛ւր մենք տանենք,— Ասին սարերն ու ձորեր։ — Ո՜հ, չէ, սիրո՛ւն, էլ ոչ մի սեր Ճար չի անիլ իմ սըրտին, Դուք էլ, անուշ սար ու ձորեր, Չեք դիմանա էս դարդին։
Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1900 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 16