Անցնել բովանդակությանը

Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ,…

1919

Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ, միտքըդ երկար, կյանքըդ կարճ, Քանի՜ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ. Ի՜նչ են տարել նըրանք կյանքից, թե ինչ տանես դու քեզ հետ, Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ։

1919, Նոյեմբեր

Ստեղծագործության մասին

Հովհաննես Թումանյանի «Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ,…» քառյակ բանաստեղծությունը (1919) կյանքի և ագահության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 4 տող։

Ժանր Քառյակ
Գրության թվական 1919 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 4