Անցնել բովանդակությանը

Ազատ օրը, ազատ սերը…

1919

Ազատ օրը, ազատ սերը, ամեն բարիք իր ձեռքին, Տանջում, տանջվում, որոնում է ու դըժբախտ է նա կըրկին. Է՜յ անխելք մարդ, ե՞րբ տի1 թողնես ապրողն ապրի սըրտալի2, Ե՞րբ տի1 ապրես ու վայելես էս աշխարհքը շեն ու լի։

1919, Նոյեմբեր

Ծանոթագրություններ

  1. 1 տի — պիտի (բառբարային)
  2. 2 սրտալի — լի սրտով, անկեղծ, սրտանց, սրտաբուխ, բուռն՝ ջերմ զգացմունքներով, քաղցր, ջերմ

Ստեղծագործության մասին

Ժանր Քառյակ
Գրության թվական 1919 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 4