Անցնել բովանդակությանը

Հայոց վիշտը

1902

Հայոց վիշտը՝ Անհուն մի ծով, Խավար մի ծով ահագին, Էն սև ծովում տառապելով, Լող է տալիս իմ հոգին։ Մերթ զայրացկոտ ծառս է լինում Մինչև երկինք կապուտակ, Ու մերթ հոգնած սուզվում, իջնում Դեպի խորքերն անհատակ։ Ոչ հատակն է գտնում անվերջ Ու ոչ հասնում երկնքին… Հայոց վշտի մի մեծ ծովում Տառապում է իմ հոգին։

Ստեղծագործության մասին

Հովհաննես Թումանյանի «Հայոց վիշտը» բանաստեղծությունը (1902) հայրենիքի և գիշերվա մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 13 տող՝ 5-4-4 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1902 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 13