Անցնել բովանդակությանը

Գարնան առավոտ

1909

Բարի լուսի զանգեր զարկին Զընգզընգալեն անո՜ւշ, անո՜ւշ. Լուսը բացվեց մեր աշխարհքին Ճըղճըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։ Հովտում առուն խոխոջում է Գըլգըլալեն անո՜ւշ, անո՜ւշ. Քամին բարակ շընկշընկում է Զըլզըլալեն անո՜ւշ, անո՜ւշ։ Կռունկն եկավ երամ կապած Կըռկըռալեն անո՜ւշ, անո՜ւշ, Կաքավ քարին տաղ է կարդում, Կըղկըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։ Հարսն ու աղջիկ հանդերն ելան Շորորալեն անո՜ւշ, անո՜ւշ. Ծաղկանց բուրմունքն անմահական Սըլսըլալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1909 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 16