Ես շընչում եմ միշտ կենդանի Աստծու…
1921
Ես շընչում եմ միշտ կենդանի Աստծու շունչը ամենուր.
Ես լըսում եմ Նըրա անլուռ կանչն ու հունչը1 ամենուր.
Վեհացնում է ու վերացնում ամենալուր2 իմ հոգին
Տիեզերքի խոր մեղեդին ու մըրմունջը3 ամենուր։
1921, Փետրվարի 14
Ծանոթագրություններ
- 1 հունչ — հնչյուն, ձայն
- 2 ամենալուր — ամեն ինչ լսող
- 3 մրմունջ — մեղմ ցածր ձայն, մրմնջոց, շշնջոց