Արյունալի աղետներով, աղմուկներով ահարկու…
1921
Արյունալի աղետներով, աղմուկներով ահարկու,
Արևմուտքի ըստրուկները մեքենայի և ոսկու՝
Իրենց հոգու անապատից խուսափում են խուռներամ1
Դէպ Արևելքն աստվածային — հայրենիքը իմ հոգու…
1921, Մայիսի 1
Ծանոթագրություններ
- 1 խուռներամ — խուռն (խիտ, հոծ) երամով՝ բազմությամբ, բազմերամ, բազմամբոխ, խուռնամբոխ
Թեմաներ