Առատ, անհատ՝ Աստծու նըման՝ միշտ տեղալուց…
1921
Առատ, անհատ՝ Աստծու նըման՝ միշտ տեղալուց հոգնել եմ ես.
Հոգիս ծարավ՝ սըրան-նըրան մըտիկ տալուց1 հոգնել եմ ես.
Մինը պիտի գար իմ դեմը՝ ճոխ ու շըռայլ անհաշիվ,
Ամեն ճամփում ըսպասելուց ու փընտրելուց հոգնել եմ ես։
1921, Փետրվարի 7
Ծանոթագրություններ
- 1 մտիկ տալ — նայել, դիտել, աչքը վրան պահել, հոգ տանել, լսել, անսալ, ուշադրություն դարձնել, մտիկ անել
Թեմաներ