Անցնել բովանդակությանը

Այվազովսկու նկարի առջև

1893

Ելած՝ օվկիանի անզուսպ ալիքներ, Ծանըր հորձանքով զարկելով դեպ վեր, Լեռնանում էին, գոռալով ահեղ, Եվ մըրրիկն ուժգին շընչում էր այնտեղ Անեզր ու անվերջ Տարածության մեջ։ «Կանգնեցե՛ք», գոչեց վըրձինը ձեռքին Կախարդ ծերունին հուզված տարերքին. Ու լուռ, հընազանդ հանճարի ձայնին, Մութ ալիքները, փոթորկի ժամին, Կըտավի վըրա Կանգնած են ահա։

Ստեղծագործության մասին

Հովհաննես Թումանյանի «Այվազովսկու նկարի առջև» բանաստեղծությունը (1893) Հովհաննես Այվազովսկիի և գիշերվա մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 2 վեցատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1893 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 12