Անցնել բովանդակությանը

Աշուն

1908

Դեղնած դաշտերին Իջել է աշուն, Անտառը կրկին Ներկել է նախշուն։ Պաղ-պաղ մեգի հետ Փչում է քամին, Քշում է տանում Տերևը դեղին։ Տխուր հանդերից, Մարդ ու անասուն Քաշվում են կամաց Իրենց տունն ու բուն։

Ստեղծագործության մասին

Հովհաննես Թումանյանի «Աշուն» բանաստեղծությունը (1908) մանկականի և աշնան մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1908 թ.
Ժողովածու —
Տողերի թիվ 12