Անցնել բովանդակությանը

Առաջին ձյունը

1907

— Վա՜յ, մայրի՛կ ջան, տե՜ս, Բակն ու դուռը լի Ինչքա՜ն սպիտակ Թիթեռ է գալի… Էսքան շատ թիթեռ Չեմ տեսել ես դեռ։ — Չէ՛, իմ անուշիկ, Թիթեռներ չեն էտ. Թիթեռներն անցան Ծաղիկների հետ։ Էտ ձյունն է գալի, Փաթիլն է ձյունի, Որ կարծես սպիտակ Թիթեռնիկ լինի։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1907 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 14