Աշնան ամպին ու զամպին
1918
Աշնան ամպին ու զամպին1,
Մոլոր նըստած իր ճըմբին2,
Լոռու հանդում մի արտուտ3
Նայում է միշտ իմ ճամփին։
1918, Փետրվար
Ծանոթագրություններ
- 1 զամպ — լեռների վրա դիզված ձյուն, որևէ տեղ հավաքված ու մնացած ձյուն, ամպ
- 2 ճըմբ — ճումբ, ճիմ, աղյուսաձև կտրած հողի շերտ՝ վրայի խոտերով ու արմատներով, բուսապատ աղյուսաձև հողակտոր
- 3 արտուտ — արտույտ, ճնճղազգիների կարգին պատկանող երգեցիկ թռչուն
Թեմաներ