Արևելքի եդեմներին իջավ պայծառ իրիկուն
1919
Արևելքի եդեմներին1 իջավ պայծառ իրիկուն,
Հեքիաթական պալատներում ըսպասում են իմ հոգուն.
Ի՜նչ եմ շինում էս ցեխերում, աղմուկի մեջ վայրենի…
Ա՜խ, թե նորից գըտնեմ ճամփան, դեպի էնտե՜ղ, դեպի տո՜ւն…
1919 Նոյեմբերի 21
Ծանոթագրություններ
- 1 եդեմ — դրախտ, երանավետ տեղ, դրախտավայր, պարտեզ, բուրաստան, արքայություն, երանություն, երկինք