Աղոթք
1887
Սողոմոնի պես, տեր,
Ես խելք չեմ ուզում,
Ինձ երկար օրեր
Եվ փող տուր բազում։
Մի ձեռք էլ շոր,
Միայն մոդնի, տեր,
Մին էլ մի հաստ փոր,
Տրոստ, ակնոցներ։
Եվ բավական է,
Դու վերեն դիտե,
Թե ինչեր կանե,
Այդ ծառադ գիտե։
1887
Ստեղծագործության մասին
Հովհաննես Թումանյանի «Աղոթք» բանաստեղծությունը (1887) հոգևորի և բնության մասին։
Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։