Անցնել բովանդակությանը

«Քանի՜, քանի՜ կամեցել եմ…»

Քանի՜, քանի՜ կամեցել եմ Հանգիստ գտնել կյանքիս մեջ, Եվ միշտ սիրտըս բորբոքել եմ Երազներով ես անվերջ։ Ինձ աշխարհը չի կամի տալ Անդորրությունն իմ խնդրած, Դատարկ հուսով չուզե մընալ Սիրտըս մաշված, խորտակված։ Եվ չեմ խնդրում անկարելին― Մի սիրտ, մի սիրտ ըզգայուն, Որ և սիրվեր, և սիրողին Բերեր սիրո վառ գարուն…

Ստեղծագործության մասին

Հովհաննես Հովհաննիսյանի «Քանի՜, քանի՜ կամեցել եմ…» բանաստեղծությունը սիրո և երազի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 12