Ու ներկում ես
«Սեզամ, բացվիր» ժողովածու
Մի «բանաստեղծի»
Մորմոքում ես լռին,
Բողոքում ես լռին
Ու երգում ես։
Եվ հասկացող չկա՝
Հաստատո՞ւմ ես երգով,
Թե հերքում ես։
Տանդ հիմքի վրա
Խարխլվում է դանդաղ,
Պատը ճեղք է տալիս,
Դու ծեփում ես ճեղքը
Ու ներկում ես։
«Սեզամ, բացվիր» ժողովածու
Ստեղծագործության մասին
Համո Սահյանի «Ու ներկում ես» բանաստեղծությունը («Սեզամ, բացվիր» ժողովածուից) մոր և տխրության մասին։
Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ 1-11 տողանոց տներով։