Անցնել բովանդակությանը

Օմար Խայամ

«Սեզամ, բացվիր» ժողովածու

Վահագն Դավթյանին

Դու չուզեցիր ասել, որ տան առաստաղից Սարդոստայն է կախված, Եվ ձագեր է հանել ամբարտավան կատուն Բմբուլի մեջ բարձի։ Դու չուզեցիր ասել, որ փախել է տանից Խիղճը՝ գլուխն առած— Եվ դուռ չունի դարձի։ Դու չուզեցիր ասել, որ տան կտուրի տակ Աղը լաց է լինում, Եվ սունկեր են բուսնում Լուսնյակաձև հացի դեմքի վրա. Դու չուզեցիր ասել, որ շողն արեգական Շնչահատ է լինում շեմքի վրա։ Դու չուզեցիր ասել, որ գերանը տնքում, Պատը ճաք է տալիս հիմքի վրա, Դա չուզեցիր ասել… Ու քաշվեցիր մառան, Տնօրենը դարձար դու մառանի… Եվ գովեցիր գինին ու գավաթը գինու, (Վայելեցեք գինին, չկա վատը գինու), Վայելեցեք գինին, գինուն վախճան չկա, Գինին արյունն է բորբ և իմաստը կյանքի… Եվ դրանով, Խայա´մ. Հաստատեցիր, ըստ քո ծառայության պարտքի, Որ մնացած բոլոր սենյակներում այդ տան Ոչ մի լավ բան չկա։ Դու ճիշտ էիր, Խայա´մ։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Սեզամ, բացվիր
Տողերի թիվ 26