Անցնել բովանդակությանը

Օգնականը ես եմ

«Սեզամ, բացվիր» ժողովածու

Քույրս մասուր է քաղում, Օգնականը ես եմ։ Հայրս աղուն է աղում, Օգնականը ես եմ։ Մայրս ալյուր է մաղում, Օգնականը ես եմ։ Տատս խմոր է շաղում, Օգնականը ես եմ։ Պապս կախան է կախում, Օգնականը ես եմ։ Հոգնել է բոցն օջախում, Օգնականը ես եմ։ Ով ինչ անի մեր թաղում, Օգնականը ես եմ… Վերջ — հոգեվարք ու թաղում. Օգնականը ես եմ… Տեսնենք ինձ ո՞վ է թաղում. Ո՞վ կա… Տանը ես եմ,— Օգնականը ես եմ։

Ստեղծագործության մասին

Համո Սահյանի «Օգնականը ես եմ» բանաստեղծությունը («Սեզամ, բացվիր» ժողովածուից) մոր և ծաղիկների մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 19 տող։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Սեզամ, բացվիր
Տողերի թիվ 19