Անցնել բովանդակությանը

Մտերիմ շունչն իմ երգի

«Սեզամ, բացվիր» ժողովածու

Մտերիմ շունչն իմ երգի՝ Մորս ծոցից եմ բերել, Անշուք շինվածքը՝ մեր հին Տուն-ամրոցից եմ բերել։ Օրորոցից եմ բերել Անարցունք լացը նրա, Եվ ժպիտներն արցունքոտ՝ Օրորոցից եմ բերել։ Սալվարդ սարից եմ բերել Նրա գույները բոլոր, Եվ բուրմունքները՝ Լորից Ու Մրոցից եմ բերել։ Կռվի բոցից եմ բերել Ես մորմոքները նրա, Եվ ջերմությունն՝ իմ սիրո Թեժ հնոցից եմ բերել։ Ճշմարտությունը՝ հողից, Իսկ խորհուրդները խռով՝ Տառապանքից իմ փորձված Եվ իմ փորձից եմ բերել։

Ստեղծագործության մասին

Համո Սահյանի «Մտերիմ շունչն իմ երգի» բանաստեղծությունը («Սեզամ, բացվիր» ժողովածուից) Սալվարդի և մոր մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 20 տող՝ բաժանված 5 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Սեզամ, բացվիր
Տողերի թիվ 20