Անցնել բովանդակությանը

Մեկի համար

«Սեզամ, բացվիր» ժողովածու

Մեկի համար հույսի Սուսիկ-փուսիկ առու, Մեկի համար բախտի Ջրաղաց եմ եղել։ Մեկի խիղճն եմ եղել Ու հավատը բարու, Մեկի համար մտքի Ավուր հաց եմ եղել։ Ուր եղել եմ, մարդիկ, Հոգի ունեմ տալու, Ձեր մորմոքներն իմ մեջ Անթեղած եմ եղել… Հիմա ասեք, տեսնեմ, Ո՞վ է վրաս լալու, Լացողներիս վրա Վաղուց լաց եմ եղել։

Ստեղծագործության մասին

Համո Սահյանի «Մեկի համար» բանաստեղծությունը («Սեզամ, բացվիր» ժողովածուից) մոր և տխրության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 16 տող։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Սեզամ, բացվիր
Տողերի թիվ 16