Անցնել բովանդակությանը

Ողջույն դպրոց

Ողջու՛յն, ողջու՛յն սեպտեմբեր, Աշնան գունեղ վառ օրեր, Ողջու՛յն, դպրոց մեր անգին, Ուսուցիչներ թանկագին։ Ողջու՛յն, դպրոց հարազատ, Կրկին եկանք գիրկդ տաք, Քեզ ենք մենք միշտ պարտական, Գիտելիքի գանձարան։ Զանգը թող զիլ ղողանջի Հարազատ մեր դպրոցի, Բարձունքներ մենք նվաճենք, Հայկյան ոգով միշտ շարժվենք։ Մեսրոպատառ հայ լեզուն, Պահենք վեհ, սիրով լեցուն Եվ դարեդար թող հնչի, Հայոց լեզուն մայրենի։ Ողջու՛յն, դպրոց սիրելի, Դուռդ թող միշտ բաց լինի, Զանգդ հավերժ ղողանջի, Ճամփադ՝ բարի երթ լինի։

Ստեղծագործության մասին

Վարդուհի Թադևոսյանի «Ողջույն դպրոց» բանաստեղծությունը Սեպտեմբերի 1-ի և դպրոցի մասին։

Հնգատուն ողջույն՝ ուղղված սեպտեմբերին, դպրոցին ու ուսուցիչներին։ Միջին տներում թեման լայնանում է՝ մեսրոպատառ հայ լեզուն պահելու ուխտ, և ավարտվում մաղթանքով՝ դուռը միշտ բաց, զանգը հավերժ ղողանջող։

Ստեղծագործությունը պարունակում է 20 տող՝ բաժանված 5 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 20