Սեպտեմբերի մեկ եկավ
Կամաց-կամաց մոտեցավ
Սեպտեմբերի 1 եկավ,
Աշնան օրը՝ առաջին,
Մտանք դպրոց թանկագին։
Ողջույն դպրոց հարազատ,
Գիրկդ եկանք հուզառատ,
Քեզ շատ-շատ ենք կարոտել,
Անչափ երկար ենք սպասել։
Զանգը հնչեց դպրոցի,
Բոլորս ուրախ, սիրով լի,
Դասարաններ շուտ մտանք
Ու նոր գրքեր մենք ստացանք։
Ուսուցիչն էր մեծացել,
Մի ակնոց էր նա դրել,
Մատյան բացեց, ընթերցեց,
Ներկաներին ողջունեց։
Խինդ ու ժպիտ համակել,
Ուրախ ձայն էր տարածվել,
Կրկին ուսում ենք ստանում,
Մեր հարազատ դպրոցում։
Թեմաներ