Դեպի դպրոց
Հենց որ անցնի տաք ամառը,
Կգա աշուն՝ սեպտեմբեր,
Ոտք կդնենք մայր դպրոցում,
Կսովորենք շատ դասեր։
Կրկին կառնենք գիրք, պայուսակ,
Դեպի դպրոց կգնանք,
Աղջիկ, տղա նոր եռանդով
Գիտելիքներ կստանանք։
Կհանդիպենք շատ կարոտած,
Ողջու՜յն, իրար մենք կասենք
Ու մեծացած ևս տարով
Դասարաններ կմտնենք։
Շուտով կգանք գիրկդ նորից,
Որ երկար ենք մենք սպասել,
Դու գանձարան, մեր թանկ դպրոց,
Քեզ շատ-շատ ենք կարոտել։
Թեմաներ