Անցնել բովանդակությանը

Քո ոչ մի խոսքին ես չեմ հավատում

1972

Քո ոչ մի խոսքին ես չեմ հավատում, Բայց հոգնել եմ ես, խոսիր, գնչուհի։ Քեզ պարզած ափից հեքիաթներ հյուսիր Ու օրոր ասա հոգնած մտքերիս։ Իմ հեքիաթները չծնված մեռան, Կարմիր խնձորներ չընկան երկնքից, Իմ հորինածին էլ չեմ հավատում, Դու օրոր ասա, օրոր, գնչուհի։ Քո ոչ մի խոսքին ես չեմ հավատում, Բայց խոսիր, խոսիր, խոսիր, գնչուհի…
Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1972 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 10