Անցնել բովանդակությանը

Հպարտ, բյուրեղյա քո ծաղկամանում

Հպարտ, բյուրեղյա քո ծաղկամանում Ահով նվիրած իմ ծաղիկները Օրերով անջու՛ր, անջու՛ր են մնուն։ Ու կաթիլ— կաթիլ՝ թոշնած թերթերը Արցունքներիս պես ընկնում են նկուն Գրասեղանիդ սառը ապակուն… *** Շարվել ենք շարված, կողք կողքի— Շախմատի քարերի նման— Ուզում ենք հաղթել մեկ մեկի— Շախմատի քարերի նման. Բայց մեկ է, զինվոր թե արքա՝ Հաղթենք էլ, իջնելու ենք ցած Տախտակին նորերն են շարքի— Շախմատի քարերի նման…

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 15