Անցնել բովանդակությանը

Այնպես անփո՜ւյթ, այնպես հանգի՜ստ

Այնպես անփո՜ւյթ, այնպես հանգի՜ստ, Անցնում եմ իմ տան մոտով, Մինչ ես ուրիշ տեղերում իսկ Քե՜զ եմ փնտրում կարոտով։ Ասում են, թե մոռացել ես, Չեմ հավատում, իմ անգին, Պարզապես դու հեռացել ես, Մոտս թողել քո հոգին։ Եվ այնպես հեշտ, այնպես խնդուն Մատնո՜ւմ ես ինձ աշխարհին, Մինչ դողում է, որպես երդում Անունդ իմ շուրթերին։ Ասում են, թե ինձ դավել ես, Չեմ հավատում, իմ անգին, Պարզապես դու խռովել ես, Ու տանջում ես իմ հոգին։ Անցնում ես դու ու չես նայում, Մինչ ես կանգնած մոլորուն, Քեզ աչքերիս մեջ եմ պահում Ու տանում եմ հետս տուն։
Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 20