Անցնել բովանդակությանը

Աբովյան փողոց

Մի պայծառ ճամբա, մի զվարթ փողոց — Շուրթին անունը մեր Աբովյանի, Զգվում է, փռվում — ծառով, ծիծաղով Կանաչ սրտի մեջ մեր Երևանի. Բացվել են ուրիշ շքեղ փողոցներ, Ու սերունդներ են եկել ու անցել, Բայց նա ինչպես հին ու առաջին սեր Նորից ամենից թանկն է մնացել. Տխրում է հոգին — իր գիրկն ենք գնում, Երբ ուրախ ենք մենք այնտեղ ենք կրկին Երբ մտերմի է սիրտը որոնում Այնտեղ է գտնում իր որոնածին. Ու երբ մթնում է մեր միտքը բարի Հայոց հինավուրց բախտի մռայլով Մեզ սփոփում է նրա մայթերի Կենդանությունը, աշխույժը խռով. Ասես երակն է աշխարհի հայոց Որ բաբախում է հավերժ կենդանի Մի պայծառ ճամբա, մի զվարթ փողոծ Շուրթին — անունը մեր Աբովյանի…

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 20