Անցնել բովանդակությանը

Մարդերգություն

Պոեմ · 3 մաս

Մաս 3 / 3

Գյուղական գերեզմանատան մեջ (Մահը)

Գլուխ 1 / 11

Ա

Սկեպտիկ ժպիտով մը դանդաղագին Երբ մարդ ըմպած է մրո՛ւրը Կյանքին, Երբ ծառայած է կամքով կորովի՝ Այն մեծ վարպետին որ Վիշտ կը կոչվի. Ճանչցած է դողդոջ դշխույն որ Սերն է. Ազգաց, անհատին Պատմության դժնե Նայած է անգամ մը մյուս երեսին, Ճանչցած է մարդուն Գիտությունը սին, Արվեստն հավակնոտ, սիրտն ամբարտավան, Սո՛ւգը Երեկին, երկյո՛ւղը Վաղվան… Ու ճշմարտության հոգին ծարավի՜ Զննած է երկնից պարպը ծավի. —Հի՜ն աստվածներու վիհն այն մշտակա,— Այդ մարդուն համար ուրիշ վայր չի կա՜ Ավելի՛ քաղցրիկ հեշտանքով հըղի, Քան գերեզմաննոց մ՚աղքատիկ գյուղի…

Ստեղծագործության մասին

Ռուբեն Սևակի «Մարդերգություն» պոեմը մարդկության և կյանքի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 527 տող՝ բաժանված 33 մասի։

Ժանր Պոեմ
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 527