Անցնել բովանդակությանը

Մարդերգություն

Պոեմ · 3 մաս

Մաս 2 / 3

Գյուղական ճամբուն վրա (Կյանքը)

Գլուխ 1 / 11

Ա

Եկեղեցիեն մինչև գերեզման Տանող ճամբուն վրա, քարի մը վրան, Նստեցա տրտում, ու լո՜ւռ դիտեցի — Հոգվույս ծարավովը արևելքցի — Հեռուներն հանդարտ, հեռուները լա՜յն, Հեռուները ջի՜նջ, միսթի՜ք, լռելյա՜յն։ Հո՛ն երկինքներու տակ հավետ ծավի՜. Առանց ժպիտի ու առա՛նց ցավի, Կ՚ապրեին մարդե՜ր, մրջյուննե՜ր, բույսե՜ր… Հոն չէին ճանչնար ո՛չ կռիվ, ո՛չ սեր։ Հոն Անշարժության օրենքին հըլու, Առանց աճելու, առանց նվաղելու,  Հազար դարերու ու անհուններու Մտերմության մեջ կ՚ապրեին,— հեռո՜ւ Սե՛գ Արևմուտքեն ու հեգնելով զայն… Հեռուները ջի՜նջ, միսթի՜ք, լռելյա՜յն…

Ստեղծագործության մասին

Ժանր Պոեմ
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 527