Անցնել բովանդակությանը

Մարդերգություն

Պոեմ · 3 մաս

Մաս 1 / 3

Գյուղական եկեղեցիին մեջ (Ծնունդը)

Գլուխ 1 / 11

Ա

Անցյալ տարի էր։ Հոգնած ապաքեն Շատ քաղաքակիրթ այս Արևմուտքեն՝ Ուր խիղճը բառ մ՚է, մարդը՝ մեքենա, Աշխարհ գործարան մ՚անխոնջ, անխընա, Սերը հաշիվ մ՚է. կրոնքը՝ դրամ. Երջանկությունը՝ ձանձրալի մի տռամ. Մահն՝ անմտություն. կյանքն՝ անհաշտ կռիվ. Ուր ժամանակն իսկ վատ մ՚է ալեխռիվ Որ ամեն րոպեն իր մանրակրկիտ Մուրճի հարվածով կը զարնե մտքիդ… Այսպե՜ս, հև ի հև՜, հոգնա՜ծ, հուսահա՜տ, Անմի՜տ այս վազքեն անդո՜ւլ, անընդհա՜տ, Կարոտն ունեցա հին հին դարերու. Եվ հիվանդ հոգիս տարի ես հեռո՜ւ, Հեռո՜ւ, խնկավետ, լո՜ւռ, մշտնջենի՜, Արևելքի իմ գյուղըս հայրենի…

Ստեղծագործության մասին

Ժանր Պոեմ
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 527