Անցնել բովանդակությանը

Ուսանող

1876

Օրըն էր խավար, ցուրտ, և՛ ձյուն, և՛ ցեխ. Բընիկ ժողովուրդք տաք հագված, փաթթած. Թեև առավոտ, բայց լապտերք շատ տեղ Դեռ կը վառվեին… վա՜յ աքսորանաց… Մեր հայ պատանին ժիր, ուրախ կերթար, Թիկնոցը ցընցոտ, կոշիկը մաշված, Կապուտկած ձեռին ուներ նա ծըրար, Գըրի՞չ էր, թե՞ թուղթ, թե՞ պատառ չոր հաց. Այդ ինքը գիտեր։ Բայց նա լուռ ու մունջ Կերթար ըշտապով դեպ համալսարան. Հայ պատանեկաց՝ խեղճ ու անտերունչ, Հուսալի, անքույթ, լոկ պատըսպարան… Գընա՛, պատանի՛, տոկա՛, համբերե՛, Հազար տանջանքով չորս տարիդ կերթան, Տանջանքըդ չէ՛ փույթ, միայն թե ապրե՛, Աչքն ի դուռ քեզ մնա խեղճիկ Հայաստան։

Ստեղծագործության մասին

Ռափայել Պատկանյանի «Ուսանող» բանաստեղծությունը (1876) ուսանողի և պանդխտության մասին։

Ցուրտ ու ցեխոտ հյուսիսային առավոտ. ցնցոտի թիկնոցով, մաշված կոշիկով հայ պատանին կապտած ձեռքին ծրարով շտապում է համալսարան։ Բանաստեղծը նրան տոկալ և համբերել է հորդորում՝ չորս տարին կանցնի, միայն թե ապրիր, Հայաստանն աչքը դռանն է։

Ստեղծագործությունը պարունակում է 16 տող՝ բաժանված 4 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1876 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 16