Անցնել բովանդակությանը

Ուղերձ առ Սուլթան Համիտ

(Ի դիմաց երեսուն և վեց դավաճան էֆենտիներուն)

1889

Շնորհակալությո՜ւն, վեհափառ սուլթան, Որ դու քարուքանդ արիր Հայաստան, Օրը հազարով հայեր մորթեցիր, Հայոց շեն գեղեր ամայացուցիր։ Փա՜ռք և պարծանք քեզ, վեհափառ Համիտ, Որ հնազանդելով պաշտած ղուրանիդ Մեր Ավետարան դու կոխկըրտեցիր, Ու զազիր աղբով խաչ նըկարեցիր։ Գոհություն և փառք մեծըդ փատիշահ, Որ հայ ջընջելում գըտար դու քեզ շահ, Հեն չերքեզները ու գող քուրդերը Դարձան սըրտակից քու ընկերները։ Մըռայլ բանտերեն հազար հայ բերան Կօրհնեն անունըդ վեհափառ սուլթան, Որ տոնացուցում տեղ չի թողեցիր, Բյուր նահատակաց անվամբ լըցուցիր։ Բընավ չի մոռնալ քեզ, վեհըդ սուլթան Քև երջանկացած ավեր Հայաստան Քո մեծ անուն ու սըխրագործություն, Հավերժ կըհիշե Հայոց Պատմություն…

Ստեղծագործության մասին

Ռափայել Պատկանյանի «Ուղերձ առ Սուլթան Համիտ» բանաստեղծությունը (1889) երգիծանքի և Արևմտյան Հայաստանի մասին։

Հեգնական շնորհակալագիր սուլթան Համիդին երեսունվեց դավաճան էֆենդիների անունից՝ փառք քեզ, որ Հայաստանը քարուքանդ արիր, տոնացույցում նոր նահատակների տեղ չթողեցիր։ Ամեն գովասանական տողի տակ մեղադրական է, և վերջում Հայոց պատմությունն է խոստանում հիշել։

Ստեղծագործությունը պարունակում է 20 տող՝ բաժանված 5 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1889 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 20