Անցնել բովանդակությանը

Կարինի սոխակ

1889

Մի՛ երգիլ, իմ սոխակ, Պատուհանիս դու տակ. Արտորա՛ դեպ Կարին՝ Սփոփել խեղճ Հայերին։ Նոցա տունն է քանդած Զավակունք կոտորած. Արտորա՛ դեպ Կարին՝ Սփոփել խեղճ Հայերին։ Կարինն է հոգեվարք, Հետն էլ խեղճ Հայ-աշխարհք. Արտորա՛ դեպ Կարին՝ Սփոփել խեղճ Հայերին։ Կարինը կը հառաչե, «Օգնեցեք» կը կանչե. Արտորա՛ դեպ Կարին՝ Սփոփել խեղճ Հայերին։ «Տաս հազար այնալու, Կըրնա ինձ փրկելու». Արտորա՛ դեպ Կարին՝ Սփոփել խեղճ Հայերին։ «Մի օր շատ կը ցավիք, Որ օգնել չուզացիք». Արտորա՛ դեպ Կարին՝ Սփոփել խեղճ Հայերին։ Դեպ Կարի՜ն, Հայ եղբայր, Մինչ կորած չէ իսպառ. Արտորա՛նք դեպ Կարին՝ Ազատել Հայերին։

Ստեղծագործության մասին

Ռափայել Պատկանյանի «Կարինի սոխակ» բանաստեղծությունը (1889) Կարինի և Արևմտյան Հայաստանի մասին։

Պատուհանի տակ երգող սոխակին խնդրանք՝ մի՛ երգիր այստեղ, արտորա՛ դեպի Կարին՝ խեղճ հայերին սփոփելու։ Կրկներգը ամեն տան հետ նույնն է, մինչև վերջին տանը «արտորա՛» դառնում է «արտորա՛նք»՝ սփոփելու փոխարեն ազատելու։

Ստեղծագործությունը պարունակում է 28 տող՝ բաժանված 7 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1889 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 28