Րաֆֆիի դագաղի վրա
1888
Քանի դու մեր մեջ կյանքով լի էիր,
Դու միշտ հալածված, ատելի էիր.
Բայց հենց առ հարըս գնացիր, հեռացար,
Դու մեր ազգային Հանճարը դարձար։
Հայքըս, որ հոգվով վաղուց ենք մեռած,
Միշտ դիակներ ենք մեր կյանքում սիրած.
Սուտ չէր խոսքը մեր ասած պապերեն՝
«Գընա՛ դու մեռի՛ր, արի՛ քեզ սիրեմ»։