Անցնել բովանդակությանը

Քեզ համար են գարուն, ամառ

1853

Քեզ համար են գարուն, ամառ, Ծառ ու ծաղկունք և դաշտ դալար. Ուրախ սիրտն էլ քեզ համար, Ամեն բերկրանք են քեզ համար։ Քեզ համար են հաջող օրեր, Բախտ, ցնծություն և շատ բաներ, Մրահոն կուսին փայլուն աչքեր, Ծիծաղ, արցունք են քեզ համար։ Փայլուն լուսնի՝ գիշերները Սար ու ձոր լուսավորելը, Եվ սոխակի մեղմ երգելը — Միայն, միայն են քեզ համար։ Թաք սեղանքդ առատ լինի՝ Չե՛ս կարոտիլ բարեկամի — Շնորհավորել Զատկի տոնի Ամենք պատրաստ են քեզ համար։ Արցունք, խնդում քու ծնողաց Եվ աղջկա բերկրանք ու լաց, Ծափ ու ծիծաղ բարեկամաց, Այս ամենք են քեզ համար։ Բայց… կա ուրիշ երջանկություն, Որ երբեք չի մտնիլ քու տուն, Թեև քաղցր է քու կերն ու խում — Անկեղծ սերը չէ՛ քեզ համար։

Ստեղծագործության մասին

Ռափայել Պատկանյանի «Քեզ համար են գարուն, ամառ» բանաստեղծությունը (1853) սիրո և երջանկության մասին։

Հինգ տուն շարունակ թվարկվում է, թե ինչ է հասցեատիրոջը տրված՝ գարուն ու ամառ, հաջող օրեր, փայլուն աչքեր, բարեկամների ծիծաղ, և ամեն տունը փակվում է «քեզ համար»-ով։ Վեցերորդ տունն ասում է, թե ինչը չկա և չի էլ լինելու՝ անկեղծ սերը։

Ստեղծագործությունը պարունակում է 24 տող՝ բաժանված 6 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1853 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 24