Անցնել բովանդակությանը

Փափ և Շահ-զադա

(Նմանություն)

1853

Փռանգի փափը խիստ փողվոր է, Վեհարանը փառավոր է, Լավ գինիի շատ սովոր է, Նետավի՜ ես փափ ըլեի։ Վո՜ւյ մե, կըրիմ փափի գլուխը, Անկնիկ ի՞նչ իմ անում փուղը. Լավ է ուտիմ հաց ու սուխը, Քանց անկընիկ փափ ըլիմ։ Ա՜յ, Շահ-զադի կյանքը լավ է, Կերածը նուշ ու փըլավ է, Կընկտերաց թիվը անբավ է, Թողե՛ք Շահ-զադա ըլիմ։ Խուղիմ գըլուխը Շահ-զադին, Լըսելով Մահմադի խրատին՝ Գինին իսկի չի դնում բերնին. Բաս չուզացի՜ քու Շահ-զադին։ Մաթո՛, կռացի՛ր իմ ճըտին, Որ ջանը դուղ ընկնի, փափին. Հազար-փեշումն ածե՛ք գինին, Որ էրվի սիրտը Շահ-զադին։

Բարբառային ձևերը («ըլեի», «կըրիմ», «ուտիմ») բնագրինն են։

Ստեղծագործության մասին

Ռափայել Պատկանյանի «Փափ և Շահ-զադա» բանաստեղծությունը (1853) հումորի և բարբառի մասին։

Բարբառով խաղարկված զվարճալի երկխոսություն. մեկը պապ է ուզում լինել՝ փող ու գինի կա, բայց կին չկա, ուրեմն ավելի լավ է շահզադե՝ կանայք անթիվ են, բայց Մուհամեդի խրատով գինի չկա։ Երկուսն էլ մերժվում են մեկական պակասի պատճառով։

Ստեղծագործությունը պարունակում է 20 տող՝ բաժանված 5 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1853 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 20