Անցնել բովանդակությանը

Օրորոցի երգ

1881

Արի՛, ի՛մ սոխակ, թո՛ղ պարտեզ, մերին, Տաղերով քուն բե՛ր տըղիս աչերին. Բայց նա լալիս է. դու, սոխակ, մի՛ գալ, Իմ որդին չուզե տիրացու դառնալ։ Ե՛կ, աբեղաձա՛գ1, թո՛ղ արտ ու արոտ, Օրորե՛ տըղիս, քընի է կարոտ. Բայց նա լալիս է. դու, ձագուկ, մի՛ գալ, Իմ որդին չուզե աբեղա դառնալ։ Թո՛ղ դու, տատրակի՛կ, քու ձագն ու բունը, Վուվուով տըղիս բե՛ր անուշ քունը. Բայց նա լալիս է. տատրակի՛կ, մի՛ գալ, Իմ որդին չուզե սըգավոր դառնալ։ Կաչաղա՛կ ճարպիկ, գող, արծաթասեր, Շահի զըրուցով որդուս քունը բեր. Բայց նա լալիս է. կաչաղա՛կ, մի՛ գալ, Իմ որդին չուզե սովդաքար2 դառնալ։ Թո՛ղ որսըդ, արի՛, քաջասի՛րտ բազե, Քու երգը գուցե իմ որդին կուզե… Բազեն որ եկավ՝ որդիս լըռեցավ, Ռազմի երգերի ձայնով քընեցավ։

Ծանոթագրություններ

  1. 1 աբեղաձագ — դաշտային երգեցիկ թռչուն. անվան մեջ լսվում է «աբեղա» բառը, ինչի վրա էլ խաղում է տունը։
  2. 2 սովդաքար — վաճառական, առևտրական։

Ստեղծագործության մասին

Ռափայել Պատկանյանի «Օրորոցի երգ» բանաստեղծությունը (1881) մանկականի և մոր մասին։

Մայրը հերթով կանչում է թռչուններին՝ սոխակին, աբեղաձագին, տատրակին, կաչաղակին, որ քուն բերեն որդուն, բայց ամեն անգամ երեխան լաց է լինում, և մայրն ինքն է բացատրում ինչու՝ «Իմ որդին չուզե տիրացու դառնալ», չուզե աբեղա, սգավոր, սովդաքար դառնալ։ Միայն վերջին տանը, երբ գալիս է քաջասիրտ բազեն, երեխան լռում է՝ «Ռազմի երգերի ձայնով քընեցավ»։

Ստեղծագործությունը պարունակում է 20 տող՝ բաժանված 5 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1881 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 20