Անցնել բովանդակությանը

Հայերուս բաղձանքը

1878

Ա՜խ, ինչպե՜ս կուզեմ տեսնել մեր Հային Ազատ, ապահով, կըրթյալ, ինքնագոհ, Ամեն Հայի տուն՝ դըրախտ երկնային… Լոկ այդ բանն ինձնից չուզենար մեկ զոհ։ Ա՜խ, ինչպե՜ս կուզեմ տեսնել Հայաստան Մի օր ազատված թըշնամու ձեռքեն, Հայի երկիրը, Հայի սեփական… Լոկ այդ չի բաժաներ ինձ իմ կոպեկեն։ Ա՜խ, ինչպե՜ս կուզեմ, որ մեր Հայերուս Արծարծվեր սերը, ուսման, գիտության, Հայի մեջ չի մնար մի հատիկ անուս… Լոկ հեռի ինձնից թուղթ ստորագրության։ Ա՜խ, ինչպե՜ս կուզեմ, որ Հայ պատանիք Դեպ համալսարան խըմբով վազեին, Եվ Զվիցերիա երթար հայ աղջիկ… Լոկ ինձնից նոքա կոպեկ չուզեին։ Ա՜խ, ինչպե՜ս կուզեմ, որ Հայի երկիրն Ճեմարան, դպրոց, գրատուն ունենար, Ունենար թատրոն և շատ լըրագիր, Լոկ նա ինձ փողի անունը չի տար։ Ա՜խ, ինչպե՜ս կուզեմ, որ մեր զեյթունցին Միթռայլյոզ, շասպո, ռըմբկեն ունենար, Ջարդ ու բուրդ աներ քուրդ ու չերքեզին… Լոկ ինձնից զենքի նա փող չուզենար։ Երբ մեր հայրենին հրաշքով ազատվեր, Մերոնք էլ ազատ կյանք-օր վարեին, Ա՜խ, ինչպե՜ս, ինչպե՜ս լավ բան կըլիներ, Երբ հայք ինձ իրանց իշխան ընտրեին։

Ստեղծագործության մասին

Ռափայել Պատկանյանի «Հայերուս բաղձանքը» բանաստեղծությունը (1878) երգիծանքի և հայրենիքի մասին։

Ամեն տունը սկսվում է «Ա՜խ, ինչպե՜ս կուզեմ»-ով և ավարտվում «լոկ»-ով՝ ազատ Հայաստան, ուսում, դպրոց, զենք զեյթունցուն, միայն թե ինձնից կոպեկ չուզեն։ Վերջին տունը հանում է դիմակը՝ և երբ ամեն ինչ հրաշքով լինի, ինձ իշխան ընտրեն։

Ստեղծագործությունը պարունակում է 28 տող՝ բաժանված 7 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1878 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 28