Մի՛ կարծեք, որ ես…
1888
Մի՛ կարծեք որ ես սին փառքի համար,
Իմ հառաչանքով լըցրի հայ աշխարհ.
Այս հեգ ամբոխի ծափին ու գովքին
Կարոտ չէր բընավ իմ հըպարտ հոգին…
Այո՛, իմ քնարի տըխուր ձայները
Ցընցեցին հայի հոգու լարերը,
Արյուն էլ ազնիվ սրտե քամեցին,
Կտրիճի աչքե քունը փախուցին։
Ինչո՞ւ. չըգիտեմ։ Ասե՛ք, հե՞ր բարդ-բարդ
Բացվում է գարնան կարմիր, հոտոտ վարդ,
Լեռնիվայր ինչո՞ւ անուշ կարկաչով
Վազում է առուն դալարի միջով։
Զեփյուռը ինչո՞ւ տերևե-տերև
Անցնելով, ասես, տալիս է բարև,
Ինչո՞ւ սոխակն էլ մոտ կանաչ թըփին
Անմըռունչ ձայնում է յուր մեղեդին…
Մի՛ կարծէք որ ես սին փառքի համար,
Իմ հառաչանքով լըցրի հայ աշխարհ.
Այս հեգ ամբոխի ծափին ու գովքին
Կարօտ չէր բընաւ իմ հըպարտ հոգին…
Այո՛, իմ քնարի տըխուր ձայները
Ցընցեցին հայի հոգու լարերը,
Արիւն էլ ազնիւ սըրտէ քամեցին,
Կըտրիճի աչքէ քունը փախուցին։
Ինչո՞ւ. չգիտեմ։ Ասէ՛ք, հե՞ր բարդ-բարդ
Բացւում է գարնան կարմիր, հոտոտ վարդ,
Լեռնիվայր ինչո՞ւ անուշ կարկաչով
Վազում է առուն դալարի միջով։
Զեփիւռը ինչո՞ւ տերեւէ-տերեւ
Անցնելով, ասես, տալիս է բարեւ,
Ինչո՞ւ սոխակն էլ մօտ կանաչ թըփին
Անմըռունչ ձայնում է իւր մեղեդին…