Անցնել բովանդակությանը

Խնամակալի խրատները

1888

Նվեր բարեկամական օր. Մարիամին

Քընե՛, խո՛ր քընե՛, ասում է օտարն, Ծանրացած աչքերըդ ինչո՞ւ ես բացում, Մըտքեդ հանե՛ քու մայրենի աշխարհն, Օրըդ մի՛ սևցնիլ դու ունայն լացում։ Մոռացի՛ր նախնյաց քու սուրբ պատմություն, Որի էջքերով քեզ է ավանդած Հարազատ հողիդ սուրբ ժառանգություն, Որ խաբեությամբ իմ ձեռքն է անցած։ Հընավանդ կրոնքդ ուրացի՛ր, մոռցի՛ր, Եվ իմ տաճարը մըտի՛ր անկասկած, Այն տեղ «դու ինձմեն» փաստերով ուսի՛ր Քու լույս հավատը անվանիլ հերձված։ Փակած դռները քու դպրոցներին, Մըտի՛ր իմ դպրոց, եղիր աներկբա, Որ կարճ միջոցում քու զավակներին Կըդարձնեմ մի մի Մերուժան, Հուդա։ Բազկիդ մեջ, գիտեմ ուժ կա բավական, (Նորան դարանած կամ բոլոր տարին), Ես քու ձեռքն կուտամ սոսկալի մական, Որ հայիդ ձեռքով ջարդեմ հայերին։ Ինչո՞ւ է քեզ հող, ա՛ռ կազ ու կըշիռ, Դիզե գանձ ոսկվո և վարե կյանք զեխ, Եղիր մեծատուն անառակ, արբշիռ — Ի՛սկ և իսկ այդ է հայի մահադեղ։

Ստեղծագործության մասին

Ռափայել Պատկանյանի «Խնամակալի խրատները» բանաստեղծությունը (1888) երգիծանքի և հայրենիքի մասին։

Օտար «խնամակալի» խոսքն է հային՝ քնի՛ր, մոռացիր մայրենի աշխարհդ ու պատմությունդ, կրոնդ ուրացիր, իմ դպրոցը մտիր, որ զավակներիդ Մերուժան ու Հուդա դարձնեմ, փող դիզիր ու զեխ կյանք վարիր։ Վերջին տողն է բացում խաղը՝ իսկ և իսկ այդ է հայի մահադեղը։

Ստեղծագործությունը պարունակում է 24 տող՝ բաժանված 6 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1888 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 24