Անցնել բովանդակությանը

Բանաստեղծ

1866

Թեկուզ գովե՛ հայրենիքդ, թեկուզ հայհոյե՛ նորան, Թեկուզ դըրախտ ասա՛ և կամ դըժոխք կոչե՛ Հայաստան, Թեկուզ դու նենգ կոչե՛ հային, կամ հրեշտակ սուրբ ու անկեղծ, Թեկուզ գըլուխդ պատին խըփե՛, դու չես ասվիլ բանաստեղծ։ Օրը գըրե՛ դու հազար տուն՝ դաշնակավոր հանգերով, Թեկուզ կարճիկ կամ կազ ու կես երկայն-երկայն վանկերով, Նըկարագրե՝ վարդ ու բըլբուլ, սեր, կամ աղջիկ, կամ գինի, Թե հոգիդ չէ՛ բանաստեղծի՝ խոսքըդ անհամ կը լինի։ Թե վաստակիս՝ հարուստ կլինիս, թե լավ սորվիս՝ գիտնական, Աշխատանքով կլինիս բըժիշկ, կըստանաս վարձ, աստիճան, Եթե բախտը հաջողե քեզ՝ թագ էլ գլխիդ կունենաս, Բայց բանաստեղծ դու չես լինիլ, թե սուրբ կոչումն չունենաս։

Ստեղծագործության մասին

Ռափայել Պատկանյանի «Բանաստեղծ» բանաստեղծությունը (1866) պոեզիաի և խոհի մասին։

Երեք տուն այն մասին, թե ինչը չի դարձնում մարդուն բանաստեղծ՝ ոչ հայրենիքը գովելը կամ հայհոյելը, ոչ օրական հազար հանգավոր տուն, ոչ վարդ ու բլբուլ, ոչ վաստակած աստիճան ու թագ։ Բանաստեղծ լինելը կոչում է, և առանց դրա խոսքն անհամ է։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1866 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 12