Անցնել բովանդակությանը

Անվերջ գանգատներ

1876

Այս ստեղծագործությունը հասանելի է երկու ուղղագրությամբ՝ բարեփոխված և դասական
Մեր խեղճ ազգը ուսում չունի, Չունի ուսում՝ խելք ալ չունի. Խելոքներըս այդ լավ գիտենք, Բայց, ա՜խ, միայն մենք կըխոսենք։ Մեր խեղճ ազգը հալածած է, Երկրե-երկիր տարագրած է. Բախտավորներըս այդ գիտենք, Գիտենք և միայն կըխոսենք։ Հայ մըշակը երկիր չունի, Երկիր չունի՝ հարկ շատ ունի. Հարուստներըս մենք այդ գիտենք, Գիտենք և միայն կըխոսենք։ Հայի տղան գըրքեր չունի, Վարժարանը վարպետ չունի. Գիտուններս այդ լավ գիտենք, Գիտենք և միայն կըխոսենք։ Հայ տերտերը կարդալ չգիտե, Հայ տիրացուն շատ տըգետ է, Եպիսկոպոսքըս այդ ճիշտ գիտենք, Օգնելու տեղ լոկ կըխոսենք։ Հայ գեղջուկի աղջիկն ու կին Անվարձ սեղեխ են թուրք, պարսիկին. Ամիրաներս մի՞թե չգիտենք,— Օգնելու տեղ լոկ կըխոսենք։ Աչքըս դարձնում Արևմուտքին, Արև ծագե սլավոն ազգին. Հայի արևն, ահա՛ վեց դար, Համատարած պատե խավար։ Հայի գանգա՜տ, անվերջ գանգա՜տ, Տըրտունջ ու լաց, սուգ անընդհատ… Ե՞րբ ապա սաստ, ե՞րբ սրո շաչյուն, Փողի ձայներ, մարտի գոչյուն… Թուրը ձեռքես թուրքը առավ, Տվայտանքե խելքըս թըռավ. Անգո՜ւթ ռոզնեց, մի՞թե չես տալ Աղետալի բաղդըս սըգալ…

Ստեղծագործության մասին

Ռափայել Պատկանյանի «Անվերջ գանգատներ» բանաստեղծությունը (1876) երգիծանքի և հայրենիքի մասին։

Երգիծական թվարկում՝ ազգն ուսում չունի, մշակը երկիր չունի, տղան գիրք չունի, տերտերը կարդալ չգիտի, և ամեն տան վերջում խելոքները, հարուստները, գիտուններն ու եպիսկոպոսները նույն բանն են անում՝ «գիտենք և միայն կխոսենք»։ Գանգատի դեմ ուղղված գանգատ։

Ստեղծագործությունը պարունակում է 36 տող՝ բաժանված 9 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1876 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 36